-
11.11.2023|
10:06
Փաստորեն, Արցախը ոչ մեկին էլ պետք չէր:
Ո՛չ պայմանական «նախկիններին», ո՛չ էլ, առավել ևս, այն ուրացած «ներկաներին»:
-
06.11.2023|
20:45
Էս հարցն իմ բազմաթիվ ընկերներ տարբեր կերպ են մեկնաբանում ու վերլուծում, փորձելով հաջորդական և զուգահեռ միացումներով իրականությունը ներկայացնել, հին ժամանակներից սկսած մինչև 2018թ. աղետալի հայտնի իրադարձություններ, և 2018-ից հետո արագ գահավիժման կործանարար ժամանակաշրջան։
-
03.11.2023|
10:18
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել կատարել Ադրբեջանի վերջնագրային պահանջը և անօրինական հրամանագիր ստորագրել 2024 թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։
-
02.11.2023|
18:27
Արցախը հայաթափվա՞ծ է:
Այո՛:
Ծա՞նր է: Այո՛:
-
02.11.2023|
16:03
Փաշինյանական խունտան, հասկանալով, որ ՀՀ-ում տեղի ունեցող պերմանենտ գահավիժումները շարունակական բնույթ են կրում և ամեն անգամ մի հերթական փակուղու առաջ ենք հայտնվում, հերթական բլեֆն է իրականցնում։ Էս անգամ մարդկանց հույզերի վրա խաղում են՝ «մենք պահպանում ենք ՀՀ ինքնիշխանությունը», «մենք 29 800-ի իշխանություն» ենք թեզերի գեներացմամբ։
-
01.11.2023|
15:07
Մոտակա օրերին նախատեսվում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության դրույթների շուրջ լսումներ ՀՀ ազգային ժողովի կողմից։
-
30.10.2023|
20:17
նիկոլը ճանաչել է Արցախն ադրբեջանի կազմում, հետո՞ ի՜նչ։
Այդ խամաճիկը ո՛չ հայ ժողովրդի միասնական որոշումն արտահայտողն է, ո՛չ Հայաստանի պետականության ճակատագրի միանձնյա որոշողը, ո՛չ էլ, առավել ևս, մեր ազգային և պետական խնդիրներին լծված մեկը։
-
24.10.2023|
15:17
Արցախցիների վերադարձի հարցը միանշանակ պատասխան չունի, և պետք չէ անվերապահորեն խոսել դրա շահավետության մասին: Եթե այս ողջ էպոպեան սահմանափակվելու է սոսկ մի քանի հազար ճարահատյալ արցախցիների վերադարձով, որոնք անխուսափելիորեն վերածվելու են իտեգրացիոն պատանդների, ինչի դիմաց ադրբեջանական կողմն արդեն «լեգիտիմ» իրավունք է ձեռք բերելու տասնապատիկ անգամ ավելի «փախստականներով» բնակեցնելու՝ սկզբի համար Սյունիքը և ստանալու Նախիջևանն իրենց կապող առնվազն 4 ճանապարհ և այլն, իսկ մյուս արցախցիները «սեփական կամքով» (հիշեք բռնագաղթից հետո Արցախ այցելած ՄԱԿ-ի դիտորդական առաքելության նենգ եզրակացությունը) այդպես էլ զրկված կլինեն իրենց տներից ու կայքից, ապա ինքերդ գնահատեք իրավիճակը:
-
19.10.2023|
15:01
ՈՒղիղ մեկ ամիս է, ինչ բոլորիս աչքի առաջ գնդակոծվեց Արցախը, կամ` այն, ինչ մնացել էր Արցախից:
-